Մոսկվայի Բասմանյան դատարանն ապրիլի 13-ին երկարացրել Է «Բաշնեֆտ»-ի գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դատարանի դահլիճից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

 

«Դատարանը որոշեց բավարարել հետաքննության միջնորդությունը եւ երկարացնել Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքի տեսքով»,-ասել Է դատավոր Նատալյա Դուդարը:

 

Նիստի ընթացքում քննիչը հայտնել Է, որ «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործի հետաքննության ժամկետը, որով հեռակա կարգով ձերբակալված Է ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, երկարացվել Է մինչեւ հուլիսի 28-ը: Այդ ժամանակահատվածում, նրա խոսքով, պլանավորվում Է առգրավել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաեւ կատարել մի շարք այլ հետաքննչական գործողություններ: Ընդսմին գերատեսչության ներկայացուցիչը չի ճշտել, թե հատկապես ինչ գործողությունների մասին Է խոսքը: Դատախազը օրինական եւ հիմնավորված Է համարել հետաքննության պահանջները եւ պաշտպանել Է դրանք:

 

Պաշտպանությունը նշել Է, որ վերջին չորս ամսվա ընթացքում Հայրապետյանի հետ հետաքննչական ոչ մի գործողություն չի անցկացվել, հետեւաբար նրան տնային կալանքի տակ պահելու կարիք չկա:

 

«Մենք տեսնում ենք, որ համատարած քաշքշուկ Է, տուժածներն արդեն հարցաքննված են, նրանց հետ առերեսումներն անցկացված են, այնպես որ Հայրապետյանը չի կարող նրանց վրա ճնշում գործադրել»,-հայտարարել Է դատապաշտպանը:

 

Նա նաեւ հայտնել Է, որ Հայրապետյանի գործն անջատված Է «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից եւ այժմ գտնվում Է առանձին վարույթում, գործարարին մեղսագրվում Է միայն դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստեւից միջոցների հափշտակման հետ կապված Էպիզոդը:

 

Այդ կապակցությամբ պաշտպանությունը խնդրում Էր մեղադրյալին ազատ արձակել տնային կալանքից, օրինակ, 1 միլիոն ռուբլի գրավի դիմաց:

 

Հայրապետյանին ավելի վաղ մեղադրում Էին 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» արդյունաբերական-ֆինանսական ընկերության կառույցներին վաճառելուն մասնակցելու մեջ:

 

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի կրկնակի քաղաքացիություն եւ ունեցվածք արտասահմանում: Մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրել է Մոնակոյում: Հետաքննությունը հենց այս փաստով էր հիմնավորում նրան քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել էին տնային կալանքի: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը խիստ վատացել է, եւ խնդրել է ազատել նրան: