2016 թվականին Երկրագնդի արբանյակի մակերեւույթին կկազմակերպվի լուսնագնացների մրցավազք. դրան կմասնակցեն Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի թիմերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National Geographic հանդեսին:

 

 

«Մրցավազքերի համար ամերիկյան Astrobotic ընկերությունը Լուսին կհասցնի երեք լուսնագնաց. մեկը՝ սեփական՝ Andy անվամբ եւ երկուսը՝ ճապոնական՝ Moonraker-ը եւ Tetris-ը, որոնք պատկանում են HAKUTO ընկերությանը: Դրանք կբեռնեն SpaceX Falcon 9 հրթիռի վրա, որի մեկնարկը 2016 թվականի երկրորդ կեսին տեղի կունենա Քանավերալ (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) հրվանդանի տիեզերակայանից»,-գրում Է հրատարակությունը:

 

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տարածությունը, որը պետք Է անցնեն մրցող լուսնագնացները, կազմում Է ընդամենը 500 մետր: Մրցավազքը պլանավորվում Է Երկրի վրա հեռարձակել HD ձեւաչափով: