ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել' նետվելով Հաղթանակի կամրջից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խմբերը:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ. Տ.-ի (27 տարեկան) ինքնասպանության փորձը: Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: