Արարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 1-ին' ժամը 12:31-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի չգործող «Արտաշատ» հյուրանոցային համալիրի տանիքից քաղաքացին ցանկանում է ցած նետվել' ինքնասպանության նպատակով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը' դեպքը կանխելու համար:
Ինչպես տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերի համոզիչ, բացատրական աշխատանքի արդյունքում կանխվել է 1964 թվականին ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը: