ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում մարտի 6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

 

Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում' ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: