Թուրքիայի Բալըքեսիրի մուֆտիի (մահմեդական բարձրագույն հոգեւորական, շարիաթի հարցերով կրոնական-իրավական հեղինակություն) տեղակալ Ռամազան Թոքջանը հայտարարել է, որ երկրում կանայք պետք է ամբողջությամբ ծածկեն իրենց մարմինը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական sozcu.com.tr լրատվական կայքը, Բալըքեսիրի տեղական թերթերին հղած նամակում մուֆտին գրել է. «Գլխաշորը բավարար չէ, կանայք պետք է ամբողջությամբ ծածկեն իրենց: Նորաձեւ գլխաշորը կնոջ գրավչությունն ու հրապույրը չի փակում, հակառակը' առաջին պլան է հանում: Այդ պատճառով կինը պետք է փակի ամբողջ մարմինը: Կնոջ ծածկվելը Քաաբայից (Մեքքայից բերված հող, որը համարվում է սուրբ եւ բուժիչ) ավելի սուրբ է»:

 

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) կողմից, իրենց պատկերացմամբ' կանանց կենսակերպի վերաբերյալ արված հետեւյալ արտահայտությունները' «կնոջ եւ տղամարդու հավասարությունը հակասում է բնությանը», «հղիության արհեստական ընդհատումը հանցագործություն է», «մանկատներում աղջիկների եւ տղաների համատեղ բնակությունն անթույլատրելի է», «բռնություն գործադրող տղամարդը աբորտ անող կնոջից ավելի անմեղ է», «բռնաբարված կինը եւս չպետք է աբորտ անի», «առանց գլխաշ որի կինը նման է առանց վարագույրի տան, իսկ առանց վարագույրի տունը կամ վաճառքի, կամ վարձակալելու համար է»: