Թուրքիայի Ստամբուլի Բայրամփաշայի շրջանում ադրբեջանցիները մարտի 1-ին առեւանգել են իրանցի եւ թուրքմեն երկու կնոջ եւ նրանց բաց թողնելու համար ազգականներից փրկագին պահանջել:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, այդ անձինք միայն իրանցի կնոջն ազատ արձակելու դիմաց նրա մերձավորներից 10 հազար դոլար են պահանջել: Նրանք պայմանավորվել են գումարը ստանալ Ստամբուլի մետրոյի մի կայարանում, իսկ իրանցի կնոջը վերադարձնել մի այլ կայարանում: Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում Ստամբուլում երկու արտասահմանցի կանանց առեւանգած 4 ադրբեջանցիներից երեքը կալանավորվել են: