Սիրիական օդուժի՝ Իդլիբի շրջանների ռմբակոծության արդյունքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 18 ղեկավար է սպանվել, այդ թվում՝ հեղինակություն ունեցող ռազմական ղեկավար Աբու Հիմամ աշ Շամին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության արդյունքում վիրավորվել է խմբավորման գլխավոր ղեկավարը՝ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին: Սիրիական օդուժը ռմբակոծել է այն ժամանակ, երբ Իդլիբի մարզի Սիլկին բնակավայրում ապստամբների ժողով էր ընթանում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ օդային հարվածներն ուղղվել են միջազգային դաշինքի կողմից: Սակայն միջազգային դաշինքից տեղեկություններ են ստացվել, որ իր օդանավերը չեն մասնակցել ռմբակոծություններին:
Լուրեր են շրջանառվում, որ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումն առանձնանում է «Ալ Կաիդա»-ից: Ուսումնասիրվում են «Ալ Կաիդա»-ից կապերը կտրելու հնարավորթյունները, որպեսզի դառնա նոր կառույց: Նրան այդ հարցում խրախոսում է Քաթարը:
Խմբավորման նպատակն է միավորել մի քանի փոքր խմբավորումների և հանդես գալ նոր անունով: