Գյումրիում մարտի 7-ի երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Այս գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ և ձերբակալված անձ դեռևս չկա: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանկ նշեց Շիրա կի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Դատախազը տեղեկացրեց, որ 2015 թվականի մարտի 7-ին' ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի' ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել« որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5«45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ« փայտե մահակներ« կայանված վնասված մեքենաներ:
Նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' երկու եւ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի« զինված խուլիգանության« ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով« 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ' զինված միջադեպի բոլոր հանգամանքները« այդ թվում, բոլոր մասնակիցների ինքնությունն ու շարժառիթը պարզելու ուղղությամբ:
«Այս պահի դրությամբ, գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ եւ ձերբակալված անձ դեռեւս չկա: Իրականացվում են համապատասխան գործողություններ անձանց արարքին իրավական գնահատական տալու համար: Սույն քրեական գործով հետախուզվող անձիք դեռևս չկան: Քննչական գործողությունները շարունակվում են»,-նշեց Րաֆֆի Ասլանյանը:
Ի դեպ, անդրադառնալով շրջանառվող այն խոսակցություններին, որոնց համաձայն' այս միջադեպը կապ ունի նույն օրը առավոտյան Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած դեպքի հետ (Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի հարակից ձորակ գլ որված մեքենայից հայտնաբերվել էր Գյումրու բնակիչ« 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին), մարզի դատախազը տեղեկացրեց, որ նշված միջադեպի վերաբերյալ քրեական գործով, այս պահի դրությամբ, որևէ փաստական տվյալ չկա առ այն, որ տեղի ունեցած կրակոցները կապված են այդ դեպքի հետ:
Արմենուհի Մխոյան