«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, նոյեմբերի 23-ին, մահացել է Ռաֆիկ Խաչատրյանը, որը կալանավորվել էրՎերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով։Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Այստեղից փոխանցեցին՝ մահվան պատճառը «լյարդի ցիրոզ»-ն է, սակայն ավելի մանրամասն այդ հարցին հնարավոր կլինի պատասխանել դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ նա մինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելը Ռաֆիկ Խաչատրյանը դատապարտյալների հիվանդանոցում էր։
Հիշեցնենք` 2017թ. սեպտեմբերի 14-ին, Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էր ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի ընկերը՝ Գագիկ Մոսինյանը։
Այս դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին սպանությունը կատարողների նկատմամբ, որից հետո Կոտայքի մարզում հայտնաբերվեց Ռաֆայել Խաչատրյանը, իսկ մյուս հետախուզվողներին 2017 թվականի հոկտեմբերին գտան Վրաստանի Հանրապետությունում, բայց մինչ օրս այդպես էլ նրանց չեն տեղափոխել Հայաստան: