Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայ ուսանողական միության կողմից կազմակերպված միջոցառմանը:
Արցախի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով, ուր անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, Արցախի պատմությանը, խորհրդային շրջանի զարգացումներին, Ղարաբաղյան շարժման ձևավորմանն ու ներկա փուլին:
Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված ԼՂՀ քաղաքական և տնտեսական զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների ու հակամարտության խաղաղ կարգավորման հետ:
Միջոցառմանը ներկա են եղել Կոլումբիայի համալսարանի ուսանողներ և դասախոսներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցը: