Իրաքի անվտանգության ուժերը երկրի արևմուտքում անցկացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման 60 գրոհայինի: Այս մասին հաղորդում է Iraqi News պարբերականը:

 

Ինչպես ասվել է Իրաքի ՆԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ, հատուկ գործողությունն անցկացվել է կիրակի օրը, Անբար գավառի Էլ-Քաիմ շրջանում: Իրաքի անվտանգության ուժերին աջակցել են երկրի ռազմաօդային ուժերը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է այդ տարածաշրջանում ԻՊ-ի մի քանի առաջնորդ:

 

Ուժայինների կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան: