Մարտի 10-ին Նյու Յորքում ազդարարվեց նոր նախաձեռնության՝ «100 կյանք»-ի (100 Lives) մեկնարկի և մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (Aurora International Humanitarian Prize) հիմնման մասին: Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերով բազմաթիվ հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից:
«100 կյանք»-ը համաշխարհային նախաձեռնություն է, որը կոչված է արտահայտելու երախտագիտություն, կիսելու փրկության հիշարժան պատմություններ և ոգեկոչելու մարդկային կամքի ուժը։
«100 կյանք»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
«Ես ուզում եմ, որ իմ որդին հպարտ լինի, որ հայ է»,- «100 կյանք» նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նախաձեռնության շնորհանդեսին մասնակցել են աշխարհահռչակ անձինք:
Նշենք նաև, որ գործարկվել է նախաձեռնության կայքը՝ www.100lives.com, որտեղ կարելի է հետևել հետաքրքիր պատմությունների: