Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը»