Աբխազիան մտադիր Է դառնալ համաշխարհային հանրակցության լիարժեք անդամը, ինչի համար արդեն համագործակցություն Է հաստատում բոլոր մայրցամաքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան հայտարարել Է մարտի 12-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործ ակալությունում կայացած մամուլի ասուլիսում:

 

2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչել Է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնիշխանությունը: Ներկայում Աբխազիայի անկախությունը ճանաչում են նաեւ Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուն:

 

«Աբխազիան փոքր երկիր Է, բայց մենք համաշխարհային հանրակցության լիարժեք անդամ դառնալու մեծ հավակնություններ ունենք»,-ասել Է Չիրիկբան: Նա շնորհակալություն Է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, որն առաջինն Է ճանաչել պետության անկախությունը:

 

«Մենք փորձում ենք աշխատել բոլոր մայրցամաքներում, խոսքը վերաբերում Է թե՛ Հարավային Ամերիկային, թե՛ Աֆրիկային, թե՛ Հարավարեւելյան Ասիային: Եվրոպայի առումով մենք լավ շփումներ ունենք տարբեր երկրների հասարակայնության, լրագրողների եւ նույնիսկ քաղաքական գործիչների հետ, խոսքը Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի եւ այլ երկրների մասին Է»,-հավելել Է արտգործնախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: