Վրաստանան ամեն ինչ կանի, որպեսզի դառնա Եվրամիության 29-րդ անդամը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Ժոզե Մանուել Բառոզուն, պատասխանելով Վրաստանի ապագա հեռանկարների վերաբերյալ հարցին, հայտարարել Է, թե վաղ Է կանխատեսումներ անել: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված Է այն առաջընթացից, որին կհասնի Վրաստանը: Այդ խոսքերին ի պատասխան, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել Է. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դառնանք ԵՄ-ի 29-րդ անդամը»:
«Հաջորդ ամսին, հունիսի 27-ին, մենք ստորագրելու ենք ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը մեր հարաբերությունները կհասցնի որակապես նոր մակարդակի: Եթե կարճ ասենք, դա Վրաստանի եվրոպականացման գլխավոր պլանն Է, որը երկրին կբերի լայն հնարավորություններ եւ շատ առավելություններ»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Իր հերթին Բառոզուն Եվրահանձնաժողովի անունից աջակցություն Է հայտնել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: