Մենք գտնում ենք, որ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը Բաքվում պետք է շարունակի գործել, եւ լրագրողն իր գործունեությունը պետք է շարունակի մասնագիտական ամենաբարձր չափանիշներին համապատասխան ձեւով:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան' պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ-ում եւ Հարկային նախարարությունում ռադիոկայանի Բաքվի գրասենյակի հետագա աշխատանքի հետ կապված բանակցությունների վերաբերյալ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցի հարցին:

 

Չնայած Ռ. Սեկուտան վստահություն է հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը Բաքվում կշարունակվի, սակայն, նա չի մանրամասնել ադրբեջանական պաշտոնական կառույցների հետ իր բանակցությունները: