Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմն այժմ չի կարելի մեղմացնել, նախ պետք Է հասնել Մինսկի պայմանավորվածությունների լիակատար իրագործման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել Է The Guardian բրիտանական թերթում մարտի 16-ի ն հրապարակված հարցազրույցում:

 

«Մինսկի համաձայնությունները իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե դրանք կատարվեն ամբողջությամբ: Դրանց մասնակի կատարումը շատ վտանգավոր Է Ուկրաինայի համար»,-նշել Է նա: «Նախեւառաջ մենք պետք Է ձգտենք հասնել դրանց լիակատար իրագործման, ներառյալ ՈՒկրաինայի սահմանում լիակատար հսկողության հաստատումը: Եթե մենք պաշտպանում ենք Մինսկի պայմանավորվածությունները, մենք առնվազն պարտավոր ենք ուժի մեջ թողնել ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները: Հակառակ դեպքում՝ օրհասական վիճակ կստեղծվի անդրատլանտյան հարաբերությունների համար: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի համար անընդունելի Է ուկրաինական ճգնաժամում ավելի շատ ներգրավված լինել, քան Եվրոպան: Սա Է Օբամայի վարչակազմի հստակ դիրքորոշումը»,-պարզաբանել Է Տուսկը:

 

Ըստ ՏԱՍՍ-ի, նա խոստովանել Է, որ հակառուսական պատժամիջոցների հարցում Եվրամիության մասնակից 28 երկրների դիրքորոշումը միատեսակ չԷ: Դրանք մեղմացնելու օգտին հանդես են գալիս Իտալիան, Հունաստանը, Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան եւ Չեխիան: «Մասնակից պետությունները բացահայտորեն դրսեւորում են տեսակետների տարբերությունը եւ շահերի տարբերությունը: Դրանում կասկածներ չկան: 28 երկրների միասնական քաղաքականություն գոյություն չունի: Մենք ունենք 28 տարբեր արտաքին քաղաքական դիրքորոշումներ»,-հավելել Է Եվրախորհրդի նախագահը: