Ստոկհոլմի հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանը գտնվում է ամենաշատ անօդաչու թռչող սարքեր ներկրող երկրների հնգյակում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է newsru.co.il կայքը:
Ըստ կայքի՝ անօդաչուների խոշորագույն ներկրող է հանդիսանում Մեծ Բրիտանիան: Երկրորդը՝ Հնդկաստանն է: Նրանց հետևում են Իտալիան, Ադրբեջանը, Գերմանիան, Թուրքիան, Ֆրանսիան, Սինգապուրը և Բրազիլիան:
Աշխարհում անօդաչու սարքեր արտահանող խոշորագույն երկիրը Իսրայելն է, որը 1985-2014 թվականներին արտադրել է աշխարհում արտահանված անօդաչու ինքնաթիռների 60,7 տոկոսը:
Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որն այդ ժամանակահատվածում մատակարարել է բոլոր անօդաչուների 23,9 տոկոսը: Երրորդ տեղում Կանադան է (6,4 տոկոս):