Ստոկհոլմի հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով' Ադրբեջանը գտնվում է ամենաշատ անօդաչու թռչող սարքեր ներկրող երկրների հնգյակում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է newsru.co.il կայքը:

 

Ըստ կայքի' անօդաչուների խոշորագույն ներկրող է հանդիսանում Մեծ Բրիտանիան: Երկրորդը' Հնդկաստանն է: Նրանց հետեւում են Իտալիան, Ադրբեջանը, Գերմանիան, Թուրքիան, Ֆրանսիան, Սինգապուրը եւ Բրազիլիան:

 

Աշխարհում անօդաչու սարքեր արտահանող խոշորագույն երկիրը Իսրայելն է, որը 1985-2014 թվականներին արտադրել է աշխարհում արտահանված անօդաչու ինքնաթիռների 60,7 տոկոսը:

 

Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որն այդ ժամանակահատվածում մատակարարել է բոլոր անօդաչուների 23,9 տոկոսը: Երրորդ տեղում Կանադան է (6,4 տոկոս):