Մարտի 18-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանած ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն`հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 48 DV 888 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Հ. Դ., ծնվ. 1988 թ.) մոտակայքից լսվել է պայթյունի ձայն (հրդեհի բռնկում տեղի չի ունեցել), կայանած հատվածում ասֆալտը վնասվել է, շենքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի պատուհանները կոտրվել են. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, «Տըլ» մականվամբ նախկինում դատված երիտասարդին, ում քիչ առաջ ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Լուսանկարները՝ shamshyan.com-ի