Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կոչ է արել Եվրամիության երկրներին երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովին, հաղորդում է NVRUS.ORG-ն՝ հղում անելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը:

 

«Իհարկե, մենք պետք է շարունակենք մեր երկակի մոտեցումը. քննադատական ճնշման պահպանումը պատժամիջոցների ռեժիմի միջոցով Ռուսաստանի դեմ՝ միաժամանակ ուժեղացնելով աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Շուլցը:

 

Եվրոպական խորհրդարանի նախագահը հավաստիացրեց, որ պատժամիջոցներն «օգտակար գործիք են՝ ստիպելու համար Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»: