Հունաստանն առաջիկա օրերին կներկայացնի բարեփոխումների կոնկրետ ցանկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրախորհրդի, Եվրահանձնաժողովի եւ Եվրախմբի ղեկավարներ Դոնալդ Տուսկի, Ժան Կլոդ Յունկերի եւ Երուն Դեյսելբլումի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիտրաս ի հետ կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«2015 թվականի փետրվարի 20-ին Եվրախմբի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Հունաստանի իշխանություններն առաջիկա օրերին կներկայացնեն կոնկրետ բարեփոխումների ամբողջական ցուցակը»,-նշվում Է փաստաթղթում:
ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են, որ «լիովին պաշտպանում են 2015 թվականի փետրվարի 20-ի համաձայնությունները», երբ սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց Հունաստանին ցուցաբերվող օգնության երկրորդ ծրագիրը չորս ամսով երկարացնելու շուրջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հունաստանի վարչապետի նախաձեռնությամբ ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտից հետո Տուսկը Յունկերը, Դեյսելբլումը, ինչպես նաեւ Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, ԳՖՀ-ի կանցլերի Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «նեղ կազմով» հանդիպում են անցկացրել Հունաստանի խնդրի շուրջ: Գիշերային բանակցությունները տեւել են շուրջ չորս ժամ: