Հունաստանը բարեփոխումների ցուցակ կներկայացնի Եվրոխմբին, որոնք կարող են ավելի քան 7 մլրդ եվրո բերել գանձարանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Աթենքում լրագրողներին հայտնել Է կառավարության մի աղբյուր:

 

Բարենորոգումները, որոնք մտադիր Է ներկայացնել Աթենքը, ներառում են բենզինի եւ սիգարետների մաքսանենգության դեմ պայքարը, ինչից Հունաստանի պետությունը, ըստ գնահատումների, կկարողանա ստանալ համապատասխանաբար 1,5 մլրդ եվրո եւ 800 մլն եվրո: Նախարարների կաբինետը պլանավորում Է 2,5 մլրդ եվրո հավաքել խոշոր անշարժ գույքի եւ օլիգարխների ունեցվածքի հարկումից: «Ընդամենը իշխանությունները հույս ունեն բարեփոխուների հաշվին պետական գանձարանը համալրել մոտավորապես 7,3 մլրդ եվրոյով»,-նշել Է աղբյուրը:

 

Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, առայժմ ԵՀ-ն Հունաստանից չի ստացել այն բարեփոխումների ցուցակը, որոնք անհրաժեշտ են ֆինանսական օգնության ծրագիրը շարունակելու համար: «Առայժմ մենք Հունաստանից չեն ստացել ցուցակը: Սպասելու ենք մինչեւ օրվա վերջ»,-նշել Է նա:-ԵՀ-ն եւ Հունաստանի կառավարությունը բանակցություններ են վարում այդ փաստաթղթի շուրջ: Բանակցություններն ընթանում են, դա նորմալ Է: Բայց պաշտոնական ցուցակն առայժմ չկա»:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ փետրվարի 20-ին եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարների կողմից որոշում Է ընդունվել ԵՄ-ի վարկային աջակցման ծրագրի գործողությունը, որն ավարտվում Է փետրվարի 28-ին, երկարացնել չորս ամսով, ինչից հետո պլանավորվում Է Հունաստանի եւ եվրոպական գործընկերների միջեւ նոր համաձայնագրի կնքում, որը կվերաբերի ֆինանսավորմանը եւ կներառի պետական պարտքի վերակազմումը: Միաժամանակ նախարարները Հունաստանին պարտավորեցրել են ներկայացնել բարեփոխումների ցուցակ, որում պետք Է արձանագրվեն երկրի պարտավորությունները: Աթենքն իրավունք Է ստացել ներկայացնելու բարեփոխումների իր ցուցակը, որը Բրյուսել կուղարկվի մինչեւ փետրվարի 23-ի կեսգիշեր, որպեսզի եվրոգոտու աշխատանքային խումբը կարողանա այն քննարկել փետրվարի 24-ին: