Եվրոպայի կայունացման մեխանիզմը 13 մլրդ եվրո Է փոխանցել Հունաստանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հիմնադրամի մամուլի ծառայությանը:

 

Ընդհանուր առմամբ Եվրամիությունը հավանություն Է տվել 26 մլրդ եվրոյի չափով օգնության առաջին մասնաբաժնին: Դրանից առանձնացված Է 16 մլրդ եվրոյի ենթավարկաբաժինը (առաջին 13 միլիարդն արդեն փոխանցվել Է Հունաստանին, եւս 3 միլիարդը կփոխանցվի նոյեմբերի վերջին): Մնացած 10 մլրդ եվրոն կարող Է հանրապետության վարկային համակարգի առողջացմանը հատկացվել Եվրոպայի կայունացման մեխանիզմի տնօրենների խորհրդի հավանությունն ստանալուց հետո:

 

Հունաստանի օգնության եվրոպական ծրագրի ընդհանուր ծավալը, որը գործարկվել Է օգոստոսի 14-ին, կազմում Է 86 մլրդ դոլար: Եվրահանձնաժողովը հնարավոր Է համարում, որ այդ գումարը կարող Է կրճատվել, եթե ծրագրին միանա Արժույթի միջազգային հիմնադրամը: