ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին «Հայրենիքի համար ծառայությունների» առաջին աստիճանի շքանշան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ ԱԳ նախարարին պարգևը շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսն իրականացնելու գործում առանձնահատուկ նվիրվածության և բազմամյա դիվանագիտական գործունեության համար»:

 

Նախարարին պարգևատրելու փաստաթուղթը ստորագրվել է մարտի 21-ին՝ նրա ծննդյան օրը:
Այդ օրը նրան պարգևատրել է նաև Պատրիարք Կիրիլը. նա նախարարին Սերգեյ Ռադոնեժսկու 1-ին աստիճանի մեդալ է շնորհել: