Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսական ԶԼՄ-ների մեծ խմբի շքանշաններով պարգևատրելու մասին հրամանը: Այս մասին հայտնում է rbk-ն՝ վկայակոչելով "Ведомости" պարբերականին:
Հրամանագիրն ստորագրվել է ապրիլի 22-ին, բայց պաշտոնապես չի հրապարակվել: Հրամանագրում նշվում է, որ լրագրողները պետական պարգևների են արժանացել Ղրիմի իրադարձություններն օբյեկտիվորեն լուսաբանելու և մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու համար:
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ, պարգևատրվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում նաև' մոտ 90 թղթակից:
Նշենք, որ պարգևատրվածներից ավելի քան 60-ը ներկայացնում են «Առաջին հեռուստաալիքը», մի քանի տասնյակն էլ ներկայացնում են НТВ և Russia Тoday հեռուստաալիքներն ու Life News հոլդինգը: