ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու պարգևատրել է Իվան Կրապիվինային ով 2017 թվականի մայիսին փրկել է իր մորը հարբած հարևանից:
Ինչպես նշվում է հրամանի մեջ երեխան պարգևատրվել է «Մարդկանց էքստրեմալ պայմաններում օգնելու ժամանակ, տղամարդկություն, արիություն և վճռականություն ցուցաբերելու համար»:
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին Սեվերոդվինսկում:
Իվանի մայրիկը հանրակացարանում խմում էր հարևանի հետ և այդ ժամանակ նրանց միջև վեճ է առաջացել, ինչի ժամանակ 35-ամյա տղամարդը հարձակվել է կնոջ վրա և հասցրել մի քանի հարվածներ:
Երեխան միանգամից հարձակվել է հարևանի վրա, որպեսզի պաշտպանի իր մայրիկին և հենց այդ ժամանակ տղամարդը 3 անգամ հարվածել է նրան:
1 տարի երեխան գտնվել է կոմայի մեջ, սակայն 2018 թվականի դեկտեմբերի 5-ին նա մահացել է:
Տղամարդուն ենթարկել են 14 տարվա ազատազրկման և նա պետք է 1 միլիոն վճարի, որպես բարոյական վնաս:
Նյութի աղբյուր life.ru