Ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս մասին, լրագրողների հարցին ի պատասխան, հայտնեց նախարար Արմեն Մուրադյանը Ծաղկաձորում կայացած սեմինարի ժամանակ: «Պետք է հասկանալ հետևյալը' ասել, որ այսօր վտանգ չկա ու վաղը չի լինի, սա խնդրահարույց է: Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և պայքարի աշխատանքները տարեկան մեկ, հինգ կամ տասն անգամով հնարավոր չէ ապահովել: Ս ա ամենօրյա աշխատանք պետք է լինի հիվանդանոցի տնօրենի, գլխավոր բուժքրոջ և համաճարակաբանի կողմից: Եթե հիմնարկն այնպիսին է, որ չի կարող իր կառուցվածքի մեջ համաճարակաբան ունենալ, պետք է այդ ծառայությունը գնի»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով Քաջարանում գրանցված հեպատիտ C-ով հիվանդացությանը' Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ քրեական գործի արդյունքում պարզ կդառնան մեղավորները, ովքեր կենթարկվեն պատասխանատվության: «Մենք հակված են սպասել քրեական գործի ավարտին, մշտապես կապի մեջ ենք իրավապահ մարմինների հետ: Մյուս կողմից' հիվանդանոցների առանձին բաժինների, բժշկական սենյակների, վիրահատարանի բացման հարցն է դրված: Այն ևս մեզ անհանգստացնում է, քանի որ դա առաջացնում է հասանելիության խնդիր»,-«Արմենպրես»-ի հաղորդամբ' շեշտեց նախարարը:
Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ' մինչ այս պահը հայտնաբերվել է 16 հիվանդ: «Եթե հիվանդության սուր փուլն անցնում է և այն չի վերածվում խրոնիկ ձևի, մենք'մասնագետներս, համարում ենք, որ բուժվել են հիվանդները: Բայց եթե խրոնիկ փուլի անցնեն, որը երկարատև և թանկարժեք բուժում է պահանջում, այդ դեպքում խնդիրը ևս լուծված կարող եք համարել' քանի որ Քաջարանի գործարանը սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում առաջարկել է ամբողջ բուժումը իրականացնել իր հաշվին»,-հայտնեց Արմեն Մուրադյանը:
Նախարարը չբացառեց, որ կարող են Քաջարանի հիվադանոցում բուժվածների շրջանում Հեպատիտ C-ի դեպքերն ավելանալ, որը սակայն շատ հավանական չէ: «Ուսումնասիրել են այդ հիվանդանոց դիմած քաղաքացիների մեծամասնությանը, ովքեր եղել են հասանելի և ցանկացել են հետազոտվել: Այն հիվանդները, որոնք տարվա մեջ վիրահատվել են ու բուժօգնություն են ստացել այդ հիվանդանոցում ու այժմ երկրում չեն կամ չեն ցանկանում հետազոտվել, հետագայում քննության ենթարկվելով կարող են հիվանությունը կրել ու այդտեղ ունենանք հիվանդների թվի ավելացում: Բայց հաշվի առնելով, որ հիմն ական հատվածը ենթարկվել է հետազոտության, կարծում եմ, որ հիվանդների թվաքանակի էական փոփոխություն չի լինի»,-ընգծեց առողջապահության նախարարը:
Նրա տեղեկացմամբ' վերջին օրերի տվյալներով դեռևս հիվանդանոցի վիրահատարանը չի գործում:
Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է Հեպատիտ C-ով վարակվածություն։
Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի վերաբացման նպատակով Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներին հանձնարարել է կարճ ժամանակում բժշկական գործիքների, վիրահատարանի և վիրաբուժական բաժանմունքի ախտահանման համար անհրաժեշտ բոլոր սաքավորումների ձեռքբերման առաջարկ ներկայացնել ԲԿ-ին և մանրակրկիտ ախտորոշում կազմակերպել։