ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց Հայաստանում հեմոդիալիզային ծառայության իրավիճակը։ Մասնակցում էին ծառայությունների ղեկավարներն ու մասնագետները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով այս ոլորտում երկար տարիների մեծ փորձ ունի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացնելով իրավիճակը' ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանը նշեց, որ այժմ հեմոդիալիզի ծառայություն իրականցվում է Հայաստանի 12 բժշկական կենտրոնում, որից 5-ը' Երևանում («Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ», «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» հանրապետական, «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոններ), 7-ը' մարզերում («Գյումրու ԲԿ, Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց, Վանաձորի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի, Գավառի բժշկական կենտրոններ)։
Ընդհանուր առմամբ,ներկա պահին հեմոդիալիզ է ստանում երիկամային անբավարարություն ունեցող 684 մարդ, որից650-ը' պետական պատվերի շրջանակում։։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 1 մլն ազգաբնակչության հաշվով հեմոդիալիզ է ստանում միջինը 400 մարդ։ 2010 թվականից ի վեր Հայաստանում նրանց թիվը տարեկան ավելացել է մոտ 60-70-ով' կազմելով 1 մլն բնակչության դիմաց 220 մարդ։ Ներկայացվեցին վերջին շրջանում մեր հանրապետությունում ծառայության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները և առկա խնդիրները։
«Ակնհայտ է, որ բարելավվել է ծառայության որակը, ինչի արդյունքում հեմոդիալիզ ստացողների կյանքի տևողությունը երկարել է։ Նաև մեծացել է ծառայության ֆիզիկական մատչելիությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որայսօր երկու հիմնական խնդիր է ծառացած' ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսզիավելի քիչ մարդկանց մոտ զարգանաերիկամային անբավարարություն, որը հեմոդիալիզի կարիք առաջացնի: երիկամային անբավարարությունն այն աստիճանի չհասնի, որ հեմոդիալիզի անհրաժեշտություն ունենան։ Այս ուղղությամբ կարևորվեց առողջության առաջնային օղակի դերը։
«Հաջորդ խնդիրը հնարավորինս շատ հիվանդների մոտ երիկամի փոխպատվաստում իրականացնելն է, ինչն այդ վիճակից դուրս բերելու միակ ճանապահն է»,-ասաց նախարարը։ Նշվեց, որ Հայաստանում այժմ տարեկան իրականացվում է երիկամի փոխպատվաստման միջինը 10-12 վիրահատություն։ Մինչդեռ եղած մակարդակը պահպանելու համար պետք է կատարվի առնվազն 60 փոխպատվաստում։
Արա Բաբլոյանը հավելեց, որ այդ ծավալի վիրահատություններ հնարավոր է իրականացնել, եթե Հայաստանում ևս կիրառվի փոխպատվաստվող երիկամը դիակից վերցնելու պրակտիկան, ինչի հնարավորությունն ընձեռում է գործող օր ենսդրական դաշտը։ «Չենք կարող առաջ գնալ, քանի դեռ փոխպատվաստումներ իրականացվում են միայն «Արաբկիրում»։ Մենք բազմիցս առաջարկել ենք Երևանի բազմապրոֆիլ այլ կենտրոններում ևս նման թիմեր պատրաստել»։
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը ևս երիկամային անբավարարության զարգացումը կանխելու գործում կարևորեց ինչպես նեֆրոլոգիական ծառայության զարգացումը, այնպես էլ' առողջության առաջնային օղակի դերը' բերելով«Արաբկիրի» օրինակը, որտեղ երիկամային խնդիրներ ունեցող 800 երեխայի նկատմամբ դիսպանսեր պատշաճ հսկողության արդյունքում նրանց շրջանում հեմոդիալիզի անհրաժեշտությունը նվազել է երեք անգամ։ Հայաստանում երիկամային անբավարարության պատճառագիտության մեջ առաջին տեղերըզբաղեցնում ենզարկերակային գերճնշումը (21.1%),շաքարային դիաբետը (19,2%) և քրոնիկ գլոմերունեֆրիտը (15,3%)։
Մեկնարկում են սկրինինգային ծրագրերը, այդ թվում' զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի հայտնաբերման նպատակով' թիրախային խմբերի 50 տոկոս ընդգրկվածությամբ։ Տարբեր բարդությունները կանխելու նպատակով կարևորվեց հայտնաբերվածների հետագա բուժման կազմակերպումը։
«Պոլիկլինիկական ծառայություններն ուժեղացնում ենք, նոր գործառույթներ ենք ավելացնում' մեր բնակչությանն առողջ պահելու նպատակով։ Պարզ քայլերից մինչև ազգային ծրագիր իրականացնելով պետք է այնպես անենք, որ հնարավորինս քիչ հիվանդների մոտ առաջանա երիկամսային այն աստիճանի անբավարարություն, որ հեմոդիալիզի անհրաժեշտություն լինի»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Նախարարը հանձնարարեց հեմոդիալիզի ծառայության հետագա բարելավման, ինչպես նաև երիկամային անբավարարությունը կանխարգելելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։
Առաջիկա քննարկմանը աշխատանքային խումբն այդ ուղղություններով առաջարկներ կներկայացնի։