ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 13-ին վաղ առավոտից «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը: Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասությանսահմաններում քայլեր են ձեռնարկվում Ա.Բիլյանի, Ս.Բարսեղյանի ևԱ.Խանդոյանի բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ' հացադուլիսկզբից:
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուցհետո ենթարկվել է բժշկական զննության, ստացել է հացադուլից դուրսգալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխանխորհրդատվություն: Ներկայում գտնվում է թերապևտիկ բաժանմունքում ևնրա նկատմամբ իրականացվում է վերականգնողական բուժում: Երեկկատարվել է ներերակային ներարկում, որը նախատեսվում է կատարել նաևայսօր: Ըստ բժշկի պարզաբանման՝ արյան զարկերակային ճնշումըֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է: Առանձնազրույցի ընթացքում պարզվել է նաև, որ Արմեն Բիլյանը սնունդընդունում է բժիշկների, այդ թվում՝ իր բժշկի խորհրդատվությանըհամապատասխան, ինքնազգացողությունը բավարար է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է, ունենում է մարմնիընդհանուր թուլություն: Առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չի ներկայացրել: Պաշտպանիներկայացուցիչների այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ: Պարզաբանվել է, որ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիականվիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:
Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունիերիկամների ցավ և գլխացավ: Մի շարք բժշկական հետազոտություններկատարելու նպատակով Արայիկ Խանդոյանը երեկ տեղափոխվել էքաղաքացիական հիվանդանոց: Ա.Խանդոյանը ներկայացրել է նաև մի շարքայլ հարցեր, որոնց լուծմանը նպաստելու ուղղությամբ մեր կողմիցձեռնարկվում են հետևողական քայլեր: Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջականվիճակի և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում։