Հաշվի առնելով առողջապահության ոլորտի և առողջապահական խնդիրների հանդեպ հանրության մեծ հետաքրքրությունը, կարևորելով պետական կառույցների ու ԶԼՄ-ների միջև արդյունավետ համագործակցությունը` առողջապահության նախարարությունն այսուհետև բրիֆինգների միջոցով կպարզաբանի հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվող հարցերը, կբացի առողջապահական ծրագրերի «չակերտները&raq! uo;:
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բրիֆինգների նպատակն է համապատասխան թեման մատչելի և հնարավորինս ամբողջական ներկայացնելը, ինչպես նաև առանցքային կարևորություն ունեցող գաղափարներն ու մոտեցումները շեշտադրելը: