Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբը պարբերաբար չհայտարարված այցելություններ է կատարելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ' պարզելու Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով մեղադրվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հետ կապված հարցերը:
Դեկտեմբերի 11-ին ՄԻՊ-ի գրասենյակում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«ՄԻՊ-ի անմիջական վերահսկողության և ուշադրության ներքո է գտնվելու այդ խնդիրը: Աշխատանքային խումբը հատուկ հանձնարարություն ունի՝ պարզելու Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի կապված հարցերը: Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խնդիրը և մեր իրավասության շրջանակներում է' հետևել, որպեսզի քրեակատարողական հիմնարկում Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ վերաբերմունքը լինի օրենքի պահանջներին համապատասխան»-, նշեց Թաթոյանը: