Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով քննչական կոմիտեն լեզվական փորձաքննություն է նշանակել: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրին:

 

Հետաքննության տվյալներով՝ դա կարող է օգնել որոշելու, թե արդյո՞ք նրա կողմից ստացված նամակագրությունը պարունակում էր մահվան սպառնալիքներ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեմցովի սպանության գործով ամբաստանյալներից մեկի մոտ առաջին անգամ թույլատրել են անկախ իրավապաշտպանին: