Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նշանակված է մոտ 20 փորձաքննություն: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը' վկայակոչելով մեղադրյալ Զաուր Դադաևի փատաբան Իվան Գերասիմովին:

 

«Գործով մեծ քանակությամբ փորձաքննություններ են նշանակվել՝ մոտ 20-ը: Դրանք են՝ դատաբժշկական, կենսաբանական, մոլեկուլագենետիկական, դատաձգաբանական և այլն»,- ասել է Գերասիմովը:

 

Նա նաև նշել է, որ բոլոր փորձաքննությունների նշանակման մասին տեղեկացնում են ինչպես փաստաբաններին, այնպես էլ ամբաստանյալներին:

 

Ավելի վաղ Գերասիմովը նաև հայտարարել է, որ քննիչների կարծիքով հանցագործության հիմնական տարբերակը վարձու մարդասպանությունն է, այլ ոչ թե կրոնական հողի վրա վրեժը: