ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջազգային հանրությանն ուղղված' ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձին:

 

 

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության երկու կարևորագ ույն անկյունաքարերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: «Եվ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, աշխարհում ավելանում են թե' երկրները, թե' կառույցները, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը:

 

 

Դրա վառ ապացույցը միայն վերջին տասնօրյակում եվրոպական 4 կառույցների՝ այն է Եվրոպական Ժողովրդական կուսակցության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի, ՀՀ-ԵՄ միջխորհրդարական հանձնաժողովի ու վրոխորհրդարանի բանաձևերն են, որտեղ խստագո ւյնս դատապարտվում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը: Բայց արի ու տես, որ կան գործիչներ, ովքեր զբաղեցրել են շատ բարձր պաշտոն, եղել են իմ երկրի առաջին նախագահի պաշտոնում և այսօր հանդես են գալիս մի ուղերձով, որն այսօր մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել հայոց պետականության շահերը սպասարկող ուղերձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

 

Նա ընդգծեց, որ ծանոթացել է Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ուղերձին՝ ընդգծելով, որ այն կանվանի հայոց պահանջատիրության «թաղման» ուղերձ: Շարմազանովի խոսքով՝ այդ ուղերձով նա թաղում է հայոց պահանջատիրությունը

 

 

«Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության գաղափարախոսության հիմնական անկյունաքարերից մեկը ՀՀ-Արցախ-Սփյուռք միասնությունն է: Տեր-Պետրոսյանն իր ուղերձի 9-րդ կետում ասում է՝ դե գիտեք, ինչ կա, Սփյուռքի գործն է Ցեղասպանությունը կընդունեն, թե չեն ընդունի, նրանք իրենց երկրների հետ թող աշխատեն: Սա հակասում է մեր միասնությանը»,- ընդգծեց Շարմազանովը:

 

 

Նա նաև շեշտեց, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկը պահանջատիրությունն է, ինչի արդյունքում բազմաթիվ են երկրները, որոնք ոչ միայն դատապարտում են Ցեղասպանությունը, այլ նաև ժխտողականության դեմ օրենքներ են ընդունում: «Մարդը 11-րդ կետում գրում է' մենք հանձն ենք առնում եվրոպական կառույցների առջև ու ասում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտեք: Այսինքն, գնում ասում ենք՝ կապ չունենք, հանկարծ Ցեղասպանությունը չճանաչեք:

 

 

Մենք արդեն 5 տարի ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չպ ետք է կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ, և Թուրքիան ԼՂ կարգավորման գործընթացքում որևէ կապ չունի, իսկ Տեր-Պետրոսյանն իր 13-րդ կետում փոխկապակցվածություն է ընդունում: Հարգելի՛ պարոն առաջին նախագահ, հասկանում եմ, որ լուսանցքում հայտնվելը, քաղաքական թոշակառուի կարգավիճակ ունենալը դաժան է, սակայն ընդունեք, որ պետական շահերի սպասարկումը շատ կարևոր է: Պետք չէ նման հայտարարություններով հանդես գալ: Դա չի բխում մեր պետության շահերից»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջազգային հանրությանն ուղղված ուղերձ է հրապարակել: