Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը դատական գործ է հարուցել հայ լրագրող Հայկո Բաղդաթի դեմ այն բանի համար, որ վերջինս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում քաղաքապետին հայ է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

 

Դատարան ներկայացված հայցում նշվում է, որ «ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված անձի դեմ կիրառվել է զզվանք առաջացնող իմաստ ունեցող բառ»: Գյոքչեքը պահանջել է, որ Բաղդաթը որպես բարոյական փոխհատուցում իրեն վճարի 10 հազար լիրա (մոտ 4000 ԱՄՆ դոլար):

 

 

Ավելի վաղ ստամբուլահայ լրագրողը իր միկրոբլոգում գրել էր. «Մայրաքաղաքը պաշտոնապես հայի են տվել», և թողել էր հաշթագ «Մելիհ Գյոքչեքը հայ է» իմաստով: