Թուրքական «Զաման» պարբերականի թղթակից Ահմեթ Դյոնմեզը դատական հայց է ներկայացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այս մասին հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը:
Դատական հայց ներկայացնելը թուրք լրագրողը հիմնավորել է նրանով, որ փետրվարին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը վիրավորական և նվաստացնող կերպով է պատասխանել իր հարցին: Ստամբուլի առաջին ատյանի դատարան դիմած Ահմեթ Դյոնմեզը պահանջել է, որպեսզի վարչապետը որպես փոխհատուցում իրեն վճարի 50 հազար թուրքական լիրա (շուրջ 22 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում: