Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի օդաչուները կործանման պահին անգիտակից վիճակում են գտնվել: Այս մասին գրում է Yle-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայի տրանսպորտային անվտանգության գործակալության ավիացիոն բաժնի ղեկավար Փեքու Հենթուին:

 

«Տեսաձայնագրություններն ապացուցում են, որ օդաչուներն, ըստ երևույթին, անգիտակից վիճակում են եղել»,- ասել է նա:

 

Հենթուն նաև հավելել է, որ դատելով անկումից՝ օդաչուները հնարավոր է մի պահ գիտակցության են եկել:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իքնաթիռի կործանման վայրում որոնողներին հաջողվել է գտնել է միայն մեկ ինքնագրիչ: Երկրորդ «սև արկղը» վնասվել է: Այն հայտնաբերվել է առանց ինքնագրող սարքի: