Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այն կարծիքին Է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է՝ ամփոփելով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ կայացած հանդիպման արդյունքները:

 

Աթամբաեւի եւ Օլանդի բանակցությունները տեղի են ունեցել մարտի 25-ի ուշ երեկոյան Փարիզում, որտեղ ղրղզական պետության ղեկավարը գտնվում Էր մեկօրյա աշխատանքային այցի շրջանակներում:

 

«Մենք երկար քննարկեցինք Կենտրոնական Ասիայի իրադրությունը, քննարկեցինք նաեւ Ուկրաինայի դրությունը: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում իրական խաղաղություն հաստատվի, որպեսզի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ հաստատվեն խորը եւ կայուն հարաբերություններ, որպեսզի մի ամբողջ շարք հարցերի լուծումը դրական ընթացք ստանա, ես նկատի ունեմ նաեւ Ուկրաինան»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել Է նախագահ Օլանդը:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա ընդգծել Է, որ Ֆրանսիան «հավաստում Է հավատարմությունը Մինսկի համաձայնություններին»: «Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերն անշեղորեն կատարեն այդ համաձայնությունները, որովհետեւ ուկրաինական ճգնաժամը պետք Է կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- ասել նա: