Արաբական պետությունների լիգան այսօր սկսում է աշխատանքը եգիպտական առողջարանային Շարմ Էլ-Շեյխ քաղաքում՝ հայտնում է BBC-ն:

 

Հանդիպումն անցկացվում է Եմենում իրավիճակի սրման ֆոնին, որտեղ միջազգային կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ, ռազմական գործողություն է իրականացնում հուսիթ-ապստամբների դեմ, ովքեր վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը։ Կոալիցիան հինգշաբթի օրվանից ավիահարվածներ է հասցնում մի շարք ռազմական օբյեկտների:

 

Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն նաև հակամարտությունները Սիրիայում և Լիբիայում, պաղեստինյան հարցը, ինչպես նաև փախստականների խնդիրները մարտական գործողությունների թատերաբեմի վերածված տարածաշրջաններում և տնտեսական նախագծերը: