Եվրոպայում ներդրումային կլիմայի բարելավումը, ԵՄ-ի երկրներում տնտեսական աճի խթանումը, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրությունը կդառնան ԵՄ-ի 28 երկրների, պետությունների ու կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի գլխավոր թեմաները, որը դեկտեմբերի 18-ին բացվում է Բելգիայի մայրաքաղաք: Եվրոպայի ղեկավարները մտադիր են նաեւ կարծիքներ փոխանակել Ռուսաստանի տնտեսական իրադրության վատթարանալու դեպքում Եվրամիու թյան համար հնարավոր տնտեսական ռիսկերի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ԵՄ-ի խորհուրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԵՄ-ի Կոմիտեն մշտական ներկայացուցիչների մակարդակով մտադիր է դեկտեմբերի 18-ին հաստատել նոր սահմանափակումները Ղրիմի դեմ, որոնք համաձայնեցվել էին դեկտեմբերի 15-ին:
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ միջազգային խնդիրների թվում քննարկվելու են Իրաքի եւ Սիրիայի իրադրությունը, Իրանի հետ միջուկային բանակցությունների հեռանկարները, ինչպես նաեւ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ լարվածության աճը եւ Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու ԵՄ-ի առանձին պետությունների մտադրությունը: