Իսրայելի կառավարության նախկին ղեկավար Էհուդ Օլմերտը գործի դատական վերանայման ընթացքում մեղավոր Է ճանաչվել խարդախության եւ հասարակության վստահության չարաշահման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

 

Գործակալության տվյալներով՝ դատավճիռը կկայացվի ավելի ուշ առանձին դատաքննությունների ժամանակ: Օլմերտի փաստաբանները մտադիր են գանգատարկել դատարանի վճիռը:

 

2012 թվականին նախկին վարչապետը դատարանի կողմից արդարացվել Էր մի շարք հոդվածներով, ներառյալ կաշառակերության հոդվածով: Սակայն ավելի ուշ Օլմերտի նախկին ծառայողը ներկայացրել Է նրա խոսակցությունների ձայնագրություններ, որնցից հետեւում Է, որ նա կաշառքներ Է վերցրել: Այդ նյութերը հիմք են ծառայել դատաքննությունները վերսկսելու համար:

 

Օլմերտը Երուսաղեմի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է 1993-ից մինչեւ 2003 թվականն ընկած ժամանակամիջոցում: Հետաքննության տվյալներով՝ հենց այդ ժամանակ Էլ նա կաշառքներ Է վերցրել:

 

Օլմերտը վարչապետի պաշտոնում աշխատել Է 2006 թվականի ապրիլից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: