Թել Ավիվի օկրուգային դատարանը մարտի 31-ին Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին մեղավոր Է ճանաչել կաշառքներ ստանալու մեջ Երուսաղեմում հեղինակավոր բնակելի համալիրի կառուցման հարցում աջակցելու համար, տեղեկացնում Է տեղական ռադիոկայանը:
«Հոլիլենդի գործը», որն առնչություն ունի քաղաքագլխի պաշտոնում Օլմերտի գործունեության հետ, դարձել Է 2008 թվականին կառավարության ղեկավարի պաշտոնից նրա ազատվելու պատճառներից մեկը:
2012 թվականին նախկին վարչապետը դատապարտվել Է տուգանքի եւ մեկ տարվա պայմանական բանտարկության՝ փորձնական ժամկետով՝ ըստ մի քանի համանման գործերի քննության արդյունքների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: