Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները մայիսին կարող են քննարկել հարցեր, որոնք կապված են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերաբերյալ Չինաստանի նախաձեռնության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է Եվրասիական տնտեսական հա նձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

 

«Մենք այժմ գտնվում են որոշում ընդունելու շատ լուրջ փուլում: Ես այն չեմ ազդարարելու. կարծում եմ, որ որոշումը կհայտարարվի առաջիկայում: Մենք տեսնում ենք Եվրասիայում խոշոր ինտեգրացիոն նախաձեռնությունների միավորման հնարավորությունները, խոսքը վերաբերում Է մեր եվրասիական ինտեգրացիոն գործընթացին ու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերաբերյալ ՉԺՀ-ի նախաձեռնություններին»,-լրագրողներին ասել Է Սլեպնյովը:

 

Նա նշել Է, որ կողմերն այդ հարցերում ունեն փոխգործակցություն կառուցելու անհրաժեշտության ըմբռնումը: Նախարարը նաեւ հավելել Է, որ Ռուսաստանը չինացի բարձրաստիճան գործընկերներից ստացել Է համապատասխան բոլոր հավաստիացումները:

 

«Այժմ մենք բավականին լուրջ հայտարարություններ ենք պատրաստում, որոնք, հուսով եմ, երկրների ղեկավարները կկարողանան անել մայիս ամսին»,-հայտնել Է Սլեպնյովը:

 

2013 թվականի սեպտեմբերին ՉԺՀ-ի ղեկավարությունը Բիշքեկում հնչեցրել Է Մետաքսի մեծ ճանապարհի համատեղ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը, որը նախկինում Արեւելքի ու Արեւմուտքի երկրներին կապում Էր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջոցով: Խոսքը վերաբերում Է Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների ուղղակի մատակարարումների համար առեւտրական փոխադրամիջանցք ստեղծելուն: