Կամբոջայում հանրահավաքի շուրջ 800 մասնակիցներ թունավորվել են բուտերբրոդներից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Cambodia Daily-ն:

 

World Vision կազմակերպության ակցիան, որը նվիրված Էր երեխաների շահագործման դեմ պայքարին, տեղի Է ունեցել մարտի 28-ին Սիեմ Ռիփի նահանգում: Մասնակիցներին բաժանել են բուտերբրոդներ: Նույն օրվա երեկոյան հոսպիտալացվել Է շուրջ 800 մարդ, նրանք բոլորը գանգատվել են փորի սուր ցավերից, տենդից, փսխումից եւ փորլուծից: Այժմ հիվանդանոցներում մնում Է ավելի քան 120 մարդ:

 

Հետաքննությունը ցույց Է տվել, որ միջոցառման համար բուտերբրոդները պատրաստել են տեղի մի խումբ երիտասարդներ, բաղադրիչները գնել են World Vision-ի տրամադրած փողով: Տեղի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ թունավորման աղբյուրը բացահայտելը շատ դժվար Է. բուտերբրոդի բաղադրության մեջ եղել են աղը դրած վարունգ, կտրտած խոզի միս, պաշտետ եւ չիլիի սոուս: Ինչպես ենթադրում են բժիշկները, ախտահարույց մանրԷներ կարող Էին լինել աղածոներում կամ պաշտետում: Իրենց հերթին, World Vision-ի ներկայացուցիչները կարծում են, որ մեղավորը հերբիցիդն Է, որով մշակվել Է վարունգը:

 

World Vision International-ը բողոքական ոչ կառավարական կազմակերպություն Է, որն զբաղվում Է մարդասիրական օգնության հարցերով: Կազմակերպության ընդհանուր եկամուտը գնահատվում Է ավելի քան 2,5 միլիարդ դոլար: Այն աշխատում Է ամբողջ աշխարհի գրեթե 100 երկրներում, հիմնականում կենտրոնանում Է հասարակական զարգացման, աղքատ երեխաների եւ նրանց ընտանիքների օգնության խնդիրների վրա: