Թաիլանդի արեւելքում հոնկոնգյան նավից քիմիական նյութերի արտահոսքը շուրջ հարյուր մարդու թունավորման պատճառ Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Տեղի կին պաշտոնյաներից մեկը՝ Սուրինռատ Սուկսալը, որը պատասխանատու Է աղետների կանխման համար, հայտարարել Է, որ մարդու համար վնասաբեր հրավտանգ հեղուկներ են արտահոսել այն նավի կոնտեյներներից, որը կառանվել Էր Բանգկոկից 116 կիլոմետր հարավ-արեւելք գտնվող Չոնբուրի նահանգի արդյունաբերական նավահանգստի նավամատույցում:
Մերձակա գյուղերի բնակիչները, որոնց թվում շատ ուսանողներ կան, ենթարկվել են քիմիկատների ազդեցությանը, որոնք արագորեն տարածվում են շրջանում:
Պաշտոնյան ճշտել Է, որ նավը ժամանել Էր Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից: Նավը կնքվել Էր միջադեպից մի քանի ժամ հետո: Ինչպես նշում Է գործակալությունը, քիմիկատները, որոնցից թունավորվել են տեղի բնակիչները, օգտագործվում են, օրինակ, պոլիմերների արտադրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: