Շուրջ 80 զինվորական Է թունավորվել Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հաղորդել Է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ այս տեղեկատվությունը անհրաժեշտ Է ստուգել:
Ավելի վաղ Վրաստանի ռազմակայաններում զինծառայողների զանգվածային թունավորման մի քանի դեպք Է եղել: Դատախազությունը 2014 թվականի նոյեմբերի 4-ին քրեական գործ Էր հարուցել այդ փաստով: Անփութության մեղադրանքներ Էին առաջադրվել գերատեսչության վեց աշխատակիցների:
Նույն օրը պաշտոնաթող Էր արվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով հայտարարել Էր, որ իր գերատեսչության դեմ միտումնավոր գրոհ Է իրականացվում: Նախարարն ի սկզբանե կասկածել Է իր աշխատակիցների մեղավոր լինելու հարցում եւ քանիցս խիստ քննադատությամբ Է հանդես եկել դատախազության հասցեին, որը դրանից մեկ շաբաթ առաջ եւս մեկ գործ Էր հարուցել պաշտպանության նախարարության պաշտոնյաների դեմ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: