Լոնդոնի կենտրոնում հրշեջներին առայժմ չի հաջողվում մարել ստորգետնյա հրդեհը տեխնիկական դժվարությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ի առավոտյան լրագրողներին հաղորդել Է Լոնդոնի Հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Փիտեր Քոուապը: Նախօրյակին ցերեկը Լոնդոնի Հոլբոռնի շրջանի Քինգսուեյ փողո ցում տեղի Է ունեցել ստորգետնյա մալուխի բռնկում:

 

 

«Դա միջադեպ Է, որի հետ տեխնիկապես դժվար Է գործ ունենալը: Հրդեհի շարունակվելու պատճառը ստորգետնյա հաղորդակցումների անցուղիների դժվարամատչելիությունն Է: Թեեւ հրշեջներն ամբողջ գիշեր ջուր են լցրել մուտքի տեղերում, անցուղու կառուցվածքի բարդությունը նշանակում Է, որ մեզ ավելի շատ ժամանակ կպահանջվի հրդեհն ամբողջովին մարելու համար»,- ասել Է նա:

 

 

Քոուապը հավելել Է, որ խնդրի լուծման վրա համատեղ աշխատում են Հրշեջ ծառայությունը, Սքոթլանդ Յարդը եւ Էներգետիկական ընկերությունները, եւ որ առաջընթացն առկա Է:

 

 

Ինչպես պարզաբանել Է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչը, վթարային ծառայությունների համար լրացուցիչ խնդիր Է ներկայացնում հրդեհի առաջացման վայրի անմիջական մերձակայքում գազի խողովակի առկայությունը:

 

 

Մինչդեռ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հրդեհի պատճառով նախօրյակին հարեւան շենքերից տարահանվել Է շուրջ 5 հազար մարդ: Հոլբոռնի ամբողջ շրջանը պատվել Է սեւ թունավոր ծխի թանձր ամպերով, այնպես որ շատ գրասենյակներում, այդ թվում՝ Թագավորական դատարանի շենքում, աշխատանքը դադարեցվել Է, ռեստորանները փակվել են, իսկ թատրոնները չեղյալ են հայտարարել երեկոյան ներկայացումները: Ապրիլի 2-ին իրադրությունն ավելի լավ չԷ. որոշ շենքերում նախկինի պես լույս չկա, ծուխն առաջվա պես չի թողնում հանգիստ շնչել: Ընկերությունների վնասների ընդհանուր գումարը գնահատվում է հարյուր հազարավոր ֆունտ ստեռլինգ:

 

 

Մետրոյի Holborn կայարանն այժմ բաց Է, ինն ավտոբուսային երթուղիներ ժամանակավորապես փոփոխվել են: Մերձակա փողոցները փակ են:

Վթարի պատճառն առայժմ պարզ չԷ: