Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ավարտից հետո՝ այսօր լրագրողների հետ հանդիպեցին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Ջուլֆալականն անդրադարձավ ըմբշամարտի կանոնների փոփոխությանը և նշեց, որ փոփոխություններն անակնկալ էին: Եվրոպայի առաջնությունում գոտեմարտերի դիտարժանությունը շատ վատն էր: Ամենակարևորն այն է, որ մեծահասակների մրցաշարում կանոնների փոփոխություններ չեն լինի:
Անդրադառնալով հայ մարզիկների ելույթներին՝ մարզիչը հավելեց, որ բոլոր ըմբիշները լավ են հանդես եկել, բացառությամբ 85կգ քաշային ըմբիշ Վաղարշակ Մինասյանի, ումից մարզիչը դժգոհ է:
Արայիկ Բաղդադյանը հավելեց. «Մեր ընտրանին լավ հանդես եկավ: Մրցման կազմակերպիչը Թուրքիայի ներկայացուցիչ էր: Վոլոդյայի և թուրք մարզիկի միջև ելույթի ժամանակ կողմնապահություն կար, սակայն Վոլոդյան հաղթեց ոչ միայն մրցակցին, այլև մրցավարին»:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը նշեց, որ իր խմբում բոլորն ուժեղագույններն էին:
Մարզիկն առանձնացրեց թուրք ըմբիշի հետ մենամարտը՝ նշելով. «Նա ուժեղ էր և լավ էր պատրաստված: Մրցավարն էր կողմնակալ էր: Կարողացա հոգեբանորեն տրամադրվել և հաղթել»: